18.04.24
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ջրի բաքեր է տրամադրել Չինարիին
|
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրամադրած բաքերի շնորհիվ սահմանամերձ Չինարիում զգալիորեն բարելավվել է խմելու ջրի ջրամատակարարման որակը: Ըստ անհրաժեշտության՝ բաքերում ամբարվում են ջրի պաշարները, այնուհետև մղվում դեպի բնակավայրի օրվա կարգավորիչ ջրավազան: Տարաներից մեկը տրամադրվել է գյուղի մանկապարտեզին: Բաքերի տեղադրման աշխատանքներն իրականացվել են Բերդի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: _______ Տեղեկացնենք, որ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ջրի բաքեր է տրամադրել նաև Չինարիում վերաբնակեցված արցախցի ընտանիքներին:
|
|
17.04.24
Վերանորոգվել են Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճի նստարանները
|
Բերդի համայնքապետարանի միջոցներով վերանորոգվել են Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճի նստարանները:
|
|
17.04.24
Ուշադրություն
|
Ծիլի Ծով ՏԱԽ-ը մեկնարկում է 2024թ-ի սաղմնային դրամաշնորհային մրցույթը, որին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել Բերդ քաղաքային և Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մոսեսգեղ, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի գյուղական բնակավայրերի բնակիչները:Սաղմնային դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 600,000 դր:Հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 20-ը ապրիլի, մինչ 21:00-ն:Ծրագրի իրականացման տևողությունը՝ մեկ ամիս:Հայտերը մինչ նշված վերջնաժամկետը կարող եք ուղարկել tsili.tsov.lag@gmail.com էլ. hասցեին` վերնագրի տողում նշելով «Դրամաշնորհ-Սաղմնային ֆինանսավորում», կամ թղթային տարբերակը անհրաժեշտ հավելվածներով, ստորագրված/կնքված փակ ծրարով հանձնել ՏԱԽ-ի քարտուղարությանը ...
Մանրամասն |
|
16.04.24
Համայնքի ղեկավարն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին
|
Այսօր՝ ապրիլի 16-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը: Քննարկվել են ամերիկյան «Փարոս» հիմնադրամի կողմից Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին և հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
|
|
16.04.24
Քննարկվել են ազգային ավանդույթների և մշակութային արժեքների պահպանմանը միտված ծրագրեր
|
Այսօր՝ ապրիլի 16-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանին, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանին, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանին, գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանին, գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանին, թանգարանային առարկաների վերականգնման բաժնի լաբորատորիայի պետ Տիգրան Զաքյանին, մարքեթինգի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Հայկ Նավասարդյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, «Բերդ» պատմամշակութային ...
Մանրամասն |
|
12.04.24
Համայնքի ղեկավարը հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին
|
Այսօր՝ ապրիլի 12-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ՀՖՖ մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Մաթևոսյանին, ՀՖՖ Տավուշի մարզի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին և Բերդի տարածաշրջանի ներկայացուցիչ Վարդան Բալասյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բերդի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժնի պետ Գևորգ Չոբանյանը, Այգեպար գյուղի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը: Քննարկվել են Բերդ համայնքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները, նոր մարզադաշտերի(20X40մ) կառուցման հնարավորությունները, այլ ծրագրեր։ Այնուհետև ...
Մանրամասն |
|
11.04.24
Ճանապարհների բարեկարգման աշխատանքներ՝ Նավուրում
|
Նավուր բնակավայրում ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: Ճանապարհների բարեկարգման` «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են և համաձայն ժամանակացույցի՝ նախատեսված են համայնքի բոլոր բնակավայրերում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |