Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 130-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ռիտա Ավագյանի հայտը
որոշում եմ՝
1.Անհատ ձեռնարկատեր Ռիտա Ավագյանին տալ 2020 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի փողոցի թիվ 84Ա հասցեում իրականացնել ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 37 կցվում է):
2.Անհատ ձեռնարկատեր Ռիտա Ավագյանը պարտավոր է վճարել տեղական տուրք յուրաքանչյուր եռամսյակ՝ 10000 (տասը հազար) դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Ռիտա Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: