|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունվարի 2021 թվականի N 01-Ա |
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու <<ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> 2020 թվականի դեկտեմբերի 01-ի թիվ 57-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ենթակայության համայնքային հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> 2020 թվականի դեկտեմբերի 01-ի թիվ 58-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու << ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին>> 2020 թվականի դեկտեմբերի 01-ի թիվ 60-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ.Ն.Օհանյան/
- ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքի Այգեձոր, Արծվաբերդ, Մոսեսգեղ, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վ.Կ.Աղբյուր, Ն.Կ.Աղբյուր, Այգեպար բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չմշակվող հողատարածքների հողի սեփականատերերի ցուցակները հաստատելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- Հրդեհի հետևանքով տուժած ընտանիքներին դրամական օգնություն հատկացնելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող 11-045-0720-0001 և 11-045-0720-0002 ծածկագրերով հողամասերի գործառնական նշանակության փոփոխությունը հաստատելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականության ամենամյա՝ 2020 թվականի գույքագրման ամփոփ արդյունքները և դուրս գրման ակտերը հաստատելու մասին:
/Զեկ.Ա.Թումանյան/
- <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի կարիքների համար տեխնիկայի ձեռքբերման>> ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը հաստատելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող առևտրի սրահը հողամասով Ռոբերտ Կամոյի Այվազյանին օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների հետևանքով զոհված և/կամ/ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին համայնքային բոլոր հարկատեսակների գծով արտոնություններ տրամադրելու համաձայնություն տալու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
|
Կողմ -7 ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|