|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունվարի 2020 թվականի N 01-Ա |
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
- Բերդ համայնքի ավագանու 2019թվականի դեկտեմբերի 26-ի <<Բերդ համայնքի 2020 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 131-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
/Զեկ.Ն.Օհանյան/
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը անհատույց օգտագործման տարածք տրամադրելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- <<Փարոս>> հիմնադրամին անհատույց օգտագործման տարածք տրամադրելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.006 հա մակերեսով, 11-051-0022-0010 ծածկագրով հողամասը և բուժարանի շենքը աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- Գյուղատնտեսական նշանակության 11-014-0310-0017 ծածկագրով 1.5 հա մակերեսով արոտավայրը աճուրդով օտարելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միությանը անհատույց օգտագործման տարածք տրամադրելու մասին:
/Զեկ.Վ.Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքի Այգեձոր, Արծվաբերդ, Մոսեսգեղ, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վ.Կ.Աղբյուր, Ն.Կ.Աղբյուր, Այգեպար բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չմշակվող հողատարածքների հողի սեփականատերերի ցուցակները հաստատելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Բերդ համայնքի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- Բերդ համայնքի վարչական տարածքը սպասարկող անասնաբույժների վարձատրության չափը սահմանելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
|
Կողմ -8 ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ | Դեմ -1 ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|