Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 225-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2019 թվականի N 225-Ա

ԱՄՐԱՄ ՎՐԵԺԻ ՇԱՌՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի  2006 թվականի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված  կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով

որոշում եմ՝

1.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 25/7 /քսանհինգ կոտորակ յոթ/ հասցեում գտնվող 20,9/քսան ամբողջ ինը տասնորդական/ ք.մ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման  վրա Ամրամ Վրեժի Շառյանի կողմից իրականացված 35.62/երեսունհինգ ամբողջ վաթսուներկու հարյուրերորդական/ք.մ մակերեսով արտաքին չափերով և 26.02  /քսանվեց ամբողջ երկու հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով, ինքնակամ շինությունը ճանաչել օրինական՝ բնակելի  նշանակության մառան և գրանցել որպես Բերդ համայնքի սեփականություն:   

2.Օրինական ճանաչված մառանի իրավունքների պետական գրանցումից 15/տասնհինգ/ աշխատանքային օրվա ընթացքում նշված մառանը`35.62/երեսունհինգ ամբողջ վաթսուներկու հարյուրերորդական/ք.մ մակերեսով  արտաքին չափերով, և 26.02/քսանվեց ամբողջ երկու հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով, 78364/յոթանասունութ հազար երեք հարյուր վաթսունչորս / ՀՀ դրամով  և հողամասը` 20,9/քսան ամբողջ ինը տասնորդական/ ք.մ մակերեսով , 16929/տասնվեց հազար ինը հարյուր քսանինը/ՀՀ դրամ կադաստրային արժեքով ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին` Ամրամ Վրեժի Շառյանին: 

3.Որոշման կատարման  պատասխանատվությունը դնել  համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա: 

4.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 17.01.2019թ N 23-Ա որոշումը:

5.Որոշումն  ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 1

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner