Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 130-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արմինե Ասրյանի հայտը
որոշում եմ՝
1.Անհատ ձեռնարկատեր Արմինե Ասրյանին տալ 2020թվականի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Հ.Նահապետի փողոցի թիվ 9 հասցեում ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառք իրականացնելու թույլտվություն (Թույլտվություն N 40 կցվում է):
2.Անհատ ձեռնարկատեր Արմինե Ասրյանը պարտավոր է վճարել տեղական տուրք յուրաքանչյուր եռամսյակ՝ 6000 (վեց հազար) դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Արմինե Ասրյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: