Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, Բերդ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի N 86-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Առուստամյանի հայտը
որոշում եմ`
1.Անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Առուստամյանին տալ 2019 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Վարագավան գյուղի 1 փողոցի 2 հասցեում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու թույլտվություն (Թույլտվություն N 181 կցվում է):
2.Անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Առուստամյանը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 18000 (տասնութ հազար) դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Առուստամյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: