Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 812-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2019 թվականի N 812-Ա

ՀՐԱՉԻԿ ՀԱՅԿԱԶԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի  2006 թվականի թիվ 912-Ն որոշուման 22.1 կետով, հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված  կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք  և <<Նորմատիվ իրավաական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37 հոդվածի 1-ին մասով  

որոշում եմ՝

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Խորենացու փողոց 99 հասցեում գտնվող Հրաչիկ Հայկազի Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող  բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասի վրա Հրաչիկ Հայկազի Մելքումյանի կողմից իրականացված 40.24/քառասուն ամբողջ քսանչորս հարյուրերորդական/ քմ մակերեսով ներքին չափերով և 52.33/հիսուներկու ամբողջ երեսուներեք հարյուրերորդական/ քմ մակերեսով արտաքին չափերով ինքնակամ շինությունները կառուցված մինչև 2001թվականի  մայիսի 15-ը, ճանաչել օրինական՝  անասնաշենք և ծածկ,իսկ 50.13/հիսուն ամբողջ տասներեք հարյուրերորդական/ քմ մակերեսով ներքին չափերով և 58.22/հիսունութ ամբողջ քսաներկու հարյուրերորդական/ քմ մակերեսով արտաքին չափերով շինությունները (անասնաշենք և ծածկ) հաշվառել որպես ինքնակամ շինություններ:

2.ՈՒժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 26.11.2019թ. N 801-Ա որոշումը:   

3.Որոշման կատարման  պատասխանատվությունը դնել  համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:

4.Որոշումն  ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner