Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-­ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ԵՎ/ԿԱՄ/ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-­րդ հոդվածի 1-­ին մասի 42-­րդ կետով

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27­-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների հետևանքով զոհված և/կամ/ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամյա սկզբունքով, Բերդ համայնքի բոլոր հարկատեսակների գծով տրամադրել արտոնություններ 100 տոկոսով:

2.Հարկային պարտավորություններից ազատել.

1)սեփականության իրավունքով զոհված և/կամ/ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին պատկանող հողի հարկից և գույքահարկից, հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են:

2)տեղական վճարների համար՝ զոհված զինծառայողների և/կամ/ անհայտ կորած զինծառայողների երեխաները արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, նրանց ընտանիքները կազատվեն աղբահանության և սպասարկվող բնակավայրերում ջրի տեղական վճարներից:

3)մանկապարտեզներն անվճար կլինեն այն զոհված զինծառայողների և/կամ/ անհայտ կորած զինծառայողների երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Բերդ համայնքում:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Կարծիք: Հայկ Ղավալյանը առաջարկեց քննարկել նաև վիրավորներին աջակցելու հարցը, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ վիրավորները աջակցություն համայնքից ստանում են, ցուցակները ճշտվում են և այս հարցին կարող ենք անդրադառնալ հստակ տվյալներ ունենալուց հետո:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner