Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 02-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2019 թվականի N 02-Ն

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի <<ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 87-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Բերդ համայնքի 2019թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել փոփոխություն և հաստատել.
ա)եկամուտների գծով  - 880264.0 հազար դրամ,
բ)ծախսերի գծով         - 1009974.0 հազար դրամ,
գ)դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ - 129710.0 հազար դրամ:

2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հատված 1):
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ (հատված 2):
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 3):
5.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)`(հատված 4):
6.Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները`(հատված 5):
7.Հաստատել համայնքի բյուջեի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 6):
8.Սահմանել,որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
9.Թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա)գանձապետական հաշվի 2018թվականի տարեվերջյան ազատ մնացորդն ինքնուրույն ներառել 2019 թվականի բյուջեի եկամտային մասում և ծախսային մասում ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար,
բ)հիմք ընդունելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը:


Կողմ -8

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀԱՅՐԻԿ

ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(144.99 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner