Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 63-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2018 թվականի N 63-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարագավան գյուղի բնակիչ Հրաչյա Բաղդասարի Մանուչարյանը դիմել է Բերդի համայնքապետարան՝ հողի հարկի տվյալների բազայում իր հանգուցյալ հոր Բաղդասար Մանուչարյանի անվամբ գրանցված 2.876 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի տույժը զեղչելու խնդրանքով, քանի որ նա տեղեկացված չի եղել, առաջացած տույժերի և ապառքների մասին, ցանկանում է ժառանգել հանգուցյալ հոր անվամբ գրանցված հողերը, հնարավորության սահմաններում վճարել է հողի հարկի գծով առաջացած պարտքը՝ 264050 ՀՀ դրամի չափով:

Ղեկավարվելով «Հողի  հարկի մասին» ՀՀ  օրենքի  10-րդ հոդվածի  դրույթներով և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ մասի 1-ին կետով,  5-րդ,  և 8-րդ մասերի  պահանջներով:

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Հողի հարկի արտոնություններ սահմանել՝  ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար գյուղի  այն ֆիզիկական անձանց  համար, որոնք 1998-1999թթ. հրաժարվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից, սակայն նախկին համայնքի կողմից չի դադարեցվել և համայնքի անվամբ չի գրանցվել, համաձայն ձևաչափի:

2.Հանգուցյալ Բաղդասար Մանուչարյանի անվամբ գրանցված 2.876 հա ընդհանուր մակերեսով հողատեսքերի հողի հարկի գծով կատարել զեղչ, առաջացած տույժի 95166 ՀՀ դրամի չափով:


Կողմ -11

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ

ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(41.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner