Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61, 67 հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,, թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 14.06.2019թ. թիվ 32-Ա որոշումը, ինչպես նաև 19.08.2019թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները
որոշում եմ`
1.Հաստատել՝ 19.08.2019թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզ, Բերդ համայնք,գյուղ Մոսեսգեղ 9 փողոց 62 հողամաս հասցեում գտնվող 0.01577 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ծածկագիր՝ 11-045-0044-0005, 110000 (հարյուր տաս հազար) ՀՀ դրամ արժեքով օտարելու մասին:
2.Տավուշի մարզի, Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից Բերդ համայնքի, Մովսես գյուղի բնակիչ Ստեփան Մամիկոնի Ավալյանին օտարել 0.01577 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ծածկագիրը՝ 11-048-0043-0024, 110000 (հարյուր տաս հազար) ՀՀ դրամ արժեքով:
3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: