Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Արծվաբերդ գյուղի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.33603 հա մակերեսով արոտավայրը աճուրդով օտարելու համար, ծածկագիրը՝11-014-0434-0001:
2.Մեկնարկային գինը սահմանել`1,200,000 ՀՀ դրամ: