Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի Մաշտոցի 31/3 հասցեում գտնվող համայնքային սեփականության բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից 0.0015 հա մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար, ծածկագիրը`11-002-0072-0048:
2.Մեկնարկային գինը սահմանել` 105 000 ՀՀ դրամ: