Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 23-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 ապրիլի 2019 թվականի N 23-Ա

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով

 Համայնքի ավագանին որոշում է՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Տավուշի մարզպետարանին ներկայացնել հետևյալ երեք առաջարկությունները՝ Համալիր սոցիալական ծառայություններ իրականացնելու նպատակով.

  1. Բերդ քաղաքի Լևոն Բեկի 10 շենքի 2-րդ հարկի մի մասը և 3-րդ հարկը վերանորոգել ու այնտեղ տեղակայել համայնքային գրադարանը, գրադարանի տեղափոխումից հետո 1-ին հարկը 365.5ք.մ  և 2-րդ հարկից 190ք.մ տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

  2. Բերդ քաղաքի Լևոն Բեկի 9/1 հասցեում գտնվող նախկին դատարանի շենքը վերանորոգել և տրամադրել համայնքային գրադարանին, գրադարանի տեղափոխումից հետո Լևոն Բեկի 10 հասցեի շենքի 1-ին հարկը 365.5ք.մ  և 2-րդ հարկից 190ք.մ տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

  3. Բերդ քաղաքի Լևոն Բեկի 5 հասցեի 1-ին հարկում տեղակայված Տավուշի զինվորական կոմիսարիատի Տավուշի բաժինը, որի հիմնական մասը տեղափոխվել է քաղաք Իջևան  և Ազգային վիճակագրության կոմիտեի Բերդի տարածքային կենտրոնը տեղափոխել Լևոն Բեկի 10 շենք, նրանց համար ստեղծելով անհրաժեշտ պայմաններ:Տավուշի զինվորական կոմիսարիատի Տավուշի բաժնի և Ազգային վիճակագրության կոմիտեի Բերդի տարածքային կենտրոնի տեղափոխումից հետո Բերդ քաղաքի Լևոն Բեկի 5 հասցեի 1-ին հարկի նրանց զբաղեցրած տարածքը 378.69 ք.մ  և 2-րդ հարկից 176.81 ք.մ տրամադրել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:


Կողմ -10

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀԱՅՐԻԿ

ՄԱԿԱՐՅԱՆ ԿՈԼՅԱ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner