|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունվարի 2020 թվականի N 04-Ա |
<<ՓԱՐՈՍ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Այգեպար գյուղի 1-ին փողոց, 8 գործարան հասցեում գտնվող 11-011-0007-0040 ծածկագրով, 0.40601 հա ընդհանուր մակերեսով հողամասը և 4777.22 ք.մ ընդհանուր մակերեսով 50-80% ավարտվածության աստիճան ունեցող շինությունները, առանց մրցույթի, 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Փարոս>> հիմնադրամին՝ գյուղատնտեսական գործունեություն, այդ թվում անասնապահություն և գյուղատնտեսական մթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով: |
Կողմ -10 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|