28.03.24
Մեկնարկել է Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի վերակազմավորման գործընթացը
|
Հարգելի՛ երիտասարդներ, Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի վերակազմավորման գործընթացը: Եթե դուք 16-35 տարեկան եք, բնակվում եք Բերդ համայնքի 17 բնակավայրերից որևէ մեկում, նախաձեռնող եք, ցանկանում եք ակտիվորեն ներգրավված լինել համայնքի զարգացման գործընթացներում, նպաստել խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման արդյունավետ ու կառուցողական ուղիների բացահայտմանը, մասնակցել ռազմավարությունների մշակմանը, շտապեք դիմել ձեր բնակավայրի վարչական ղեկավարին կամ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժին: Հեռ.` 094 60 50 66, Գևորգ Չոբանյան (Բերդի համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
27.03.24
Անցկացվել է «Հակամարտությունից տուժած համայնքներում բնակչության դիմակայունության և արտակարգ իրավիճակներում պատրաստվածության բարձրացում» թեմայով դասընթաց
|
«Հայաստանում հակաականային գործունեության ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում Բերդ քաղաքում կայացել է «Հակամարտությունից տուժած համայնքներում բնակչության դիմակայունության և արտակարգ իրավիճակներում պատրաստվածության բարձրացում» թեմայով երկօրյա դասընթաց, որն անցկացրել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը: «Հայաստանում հակաականային գործունեության ազգային կարողությունների հզորացում» ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը(ՄԱԶԾ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ:Ծրագիրը համագործակցում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, ՀՀ մարզպետների աշխատակազմերի, համայնքապետարանների, «Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոնի» հետ: Դասընթացի ...
Մանրամասն |
|
25.03.24
Ռուսաստանաբնակ այգեձորցիների ներդրումներով Այգեձորում շինարարական աշխատանքներ են իրականացվում
|
Ռուսաստանաբնակ այգեձորցիների ներդրումներով, ինչպես նաև տարբեր համագործակցությունների(Կառավարություն, Բերդի համայնքապետարան) շրջանակում Այգեձոր բնակավայրում վերջին տարիների ընթացքում մի շարք մեծածավալ աշխատանքներ են իրականացվել: Այս պահին ընթացքի մեջ են հացատան շինարարական աշխատանքները:«Գյուղի գերեզմանատանը կից, համայնքային սեփականություն հանդիսացող հացատունը գտնվում էր վատթար վիճակում, և այն հիմնանորոգելու խիստ անհրաժեշտություն էր առաջացել: Ռուսաստանաբնակ այգեձորցիների՝ ավելի քան 16 մլն. ՀՀ դրամի սահմաններում կատարած ներդրումների շնորհիվ այժմ կառուցվում է միանգամայն նոր՝ 250 հոգու համար նախատեսված հացատուն՝ իր օժանդակ կառույցներով: Հիմնանորոգվել է նաև «Գոմեր» թաղամասում ...
Մանրամասն |
|
22.03.24
Լաբորատոր-գործիքային և նմուշառման ծառայություններ կիրականացվեն Նավուրում և Այգեպարում
|
Հարգելի՛ հայրենակիցներ,_______Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Բերդ համայնքի բնակավայրերում պարբերաբար իրականացվում են լաբորատոր-գործիքային և նմուշառման ծառայություններ: «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկայի մասնագետները մարտի 28-ին( ժամը 09:00-ից) կլինեն Նավուր, մարտի 29-ին (ժամը 09:00-ից)՝ Այգեպար բնակավայրերում՝ իրականացնելու նմուշառման, ֆունկցիոնալ ախտորոշման (էլեկտրասրտագրություն), ուլտրաձայնային հետազոտության և մի շարք այլ ծառայություններ:______Նորարարական այս ծրագիրն իրականացնում է «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկան՝ Բերդի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի(ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ...
Մանրամասն |
|
22.03.24
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիր
|
ՀՀ կառավարության 14․05․2020թ․«Երեխա ունեցող ընտանիքների բնկարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրերը և Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» թիվ 968-Լ որոշման համաձայն` ՀՀ-ում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի բարելավման նպատակով նախատեսվում է իրականացնել երեխա ունեցող ընտանիքների ստեղծմանն ու պահպանմանը միտված բնակարանային ապահովության աջակցության պետական ծրագիր։ Կատարված փոփոխություններից հետո ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով․• Առաջին բաղադրիչի շրջանակում քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական ...
Մանրամասն |
|
21.03.24
Սելավատարի կառուցման և շրջակա հատվածի բարեկարգման աշխատանքներ՝ Մովսես բնակավայրում
|
Մովսեսում սելավատարի կառուցման և շրջակա հատվածի բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: ____ «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից համայնքում իրականացվող տարաբնույթ աշխատանքները շարունակական են և նախատեսված են բոլոր բնակավայրերում:
|
|
20.03.24
Կայացել է Բերդ համայնքի ավագանու 2024թ.-ի երրորդ նստաշրջանի հերթական նիստը
|
Այսօր՝ մարտի 20-ին, կայացել է Բերդ համայնքի ավագանու 2024թ.-ի երրորդ նստաշրջանի հերթական նիստը: Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Բերդ համայնքի ավագանու «Զորավոր համայնք դաշինք» խմբակցության ներկայացուցիչ Աննա Մանուչարյանին՝ մաղթելով անսահման երջանկություն և բարեկեցություն: Համայնքի ղեկավարը կանանց միամսյակի առթիվ շնորհավորել է ավագանու կին անդամներին, մաղթել նրանց անսպառ եռանդ և արգասաբեր աշխատանք:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |