Ծրագրի նպատակն է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում բացահայտել ու գրանցել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող ու քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց, հավաքագրել արդիական ու հիմնավոր տեղեկատվություն փաստաթուղթ ձեռք բերելու խոչընդոտների ու մարտահրավերների վերաբերյալ, գնահատել ու վերլուծել դրանք, ինչպես նաև իրենց խնդիրների համար փնտրել արդյունավետ լուծումներ։ Ծրագրի շրջանակներում, ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության հետ համագործակցությամբ, ծրագրի շահառուներին տրամադրվելու են հետևյալ ծառայությունները՝ իրավաբանական խորհրդատվություն, համապատասխան փաստաթղթերի կազմում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմանն օժանդակում, պետական մարմիններ, այդ թվում՝ դատարան ներկայացվող դիմումների կազմում և, ըստ անհրաժեշտության, ներկայացուցչության ապահովում։ Հավանական շահառուները կարող են դիմել մեզ՝
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ
ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության թեժ գիծ
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ
ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության թեժ գիծ