Հարգելի՛ բնակիչներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ մարտի 23-ին ‹‹Մաքուր Հայաստան›› նախաձեռնության շրջանակում տեղի է ունենալու համապետական շաբաթօրյակ:Բերդի համայնքապետարանը կոչ է անում անում համայնքում գործող պետական, հասարակական, մասնավոր կառույցներին և Բերդ համայնքի բնակիչներին ակտիվորեն մասնակցել համայնքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին: «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն աղբահավաք մեքենաներ՝ հավաքված աղբը տեղափոխելու համար:
Շաբաթօրյակին մասնակից կառույցներին, նախաձեռնող քաղաքացիական խմբերին իրենց մասնակցության մասին կարող են նախապես տեղեկացնել «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին, հեռ.՝ ☎️ 2-16-20; 2-37-79, աղբահավաք մեքենաների քանակի պլանավորման և տրամադրման նպատակով: