ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի համար, որը նպատակ ունի խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ` կիրառելով մասնակցային բյուջետավարման սկզբունքները:
Ներկայացրեք ձեր գաղափարները հայտերի ձևաչափին համապատասխան և ակտիվորեն ներգրավվեք դրանց հաստատմանն ու իրականացմանը:
Ենթադրամաշնորհի համար կարող են հայտ ներկայացնել ինչպես համայնքում գործող հասարակական կազմակերպությունները, այնպես էլ համայնքային ակտիվ խմբերը՝ առնվազն 5 քաղաքացիների ընդգրկումով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս/թ Փետրվարի 28-ն է:
Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կցված է։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Մհեր Պապյանի հետ (հեռ. ՝ 077 55 44 54) կամ զանգահարել Բերդի համայնքապետարան՝ (0267) 2-10-81 հեռախոսահամարով: