Բնակվու՞մ ես Հայաստանում, ունե՞ս անձնագիր և/կամ ծննդյան վկայական ձեռք բերելու հետ կապված խնդիրներ, դիմի՛ր «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն։
Դիմել կարող են ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք` առանց տարիքային սահմանափակման։
«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչները կօգնեն լուծել անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված խնդիրները։
Ծառայությունն անվճար է:
Հեռախոսահամար՝ 091 600 280, 091 600 288
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերությամբ: