Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թ.-ի պետական աջակցության ծրագիրը:
Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թ.-ի պետական աջակցության ծրագրի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով՝ նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, արդյունքում՝ տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսվարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը:
Ծրագրի շրջանակում առաջարկվում է աշնանացան ցորենի «Բեզոստայա 100», «Վասսա», «Ալեքսեիչ» տեսակների էլիտա սերմացուների գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում:
1 կգ սերմի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանված է 70 դրամ։
Այսպիսով՝ աշնանացան ցորենի «Բեզոստայա 100», «Վասսա», «Ալեքսեիչ» տեսակները կարող եք ձեռք բերել 1 կգ-ը 180 դրամ արժեքով:
Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները: Ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 35.000կգ-ը (1հա-ի հաշվով առավելագույնը 350 կգ):
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077 65 46 94 և 077 88 83 33 հեռախոսահամարներով: