21.09.24
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է: 33 տարի առաջ հայ ժողովուրդը վճռական պայքարով ընտրեց անկախ պետականություն կերտելու ճանապարհը՝ ի կատար ածելով իր գերագույն նպատակը: Յուրաքանչյուր հայի համար չափազանց կարևոր այս տոնն առիթ է՝ կրկին արժևորելու անկախության խորհուրդը, հետադարձ հայացք ձգելու անցած երեք տասնամյակներին, վերլուծելու ձեռքբերումներն ու կորուստները, հաջողություններն ու դժվարությունները և նախանշելու առաջիկա անելիքները: Անկախությունը բացարձակ,գերագույն արժեք է: Յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է պահպանել այն և փոխանցել սերունդներին: Սիրելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ՝ ...
Մանրամասն |
|
21.09.24
Կայացել է ֆուտբոլային մրցաշար` նվիրված ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին
|
Այսօր` սեպտեմբերի 21-ին, Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ կայացել է «Բերդի համայնքապետարանի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը` նվիրված ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին։ Մրցաշարին մասնակցել են Բերդի համայնքապետարանի, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի թիմերը։ Ֆուտբոլային հանդիպումներին հետևել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, զորամասերի հրամանատարներ, գնդապետ Գագիկ Ուդումյանը և գնդապետ Սեդրակ Պողոսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետ, ոստիկանության մայոր Արթուր Լոբյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը, ...
Մանրամասն |
|
20.09.24
Համայնքի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել
|
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը համայնքի ղեկավարի տեղակալների, բնակավայրերի վարչական ղեկավարների, ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք առանցքային հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել աշնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և այլ ոլորտների առնչվող մի շարք հարցերի:
|
|
20.09.24
Համայնքի ղեկավարն ընդունել է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Արտակ Վերդյանին
|
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն ընդունել է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Արտակ Վերդյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում իրականացվող «Աջակցություն ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին» ծրագրի ընթացքին առնչվող մի շարք հարցեր: Ավելի վաղ ծրագրի շահառուներին (200 ընտանիք) սննդամթերք պարունակող փաթեթներ են տրամադրվել: Նշենք, որ «Աջակցություն ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին» ծրագրի շրջանակում Բերդ համայնքի 200 երեխա 7 բնակավայրում (Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նավուր, Պառավաքար, Այգեպար, Չինարի, ...
Մանրամասն |
|
17.09.24
Բերդ քաղաքում անցկացվել է ուսումնական վարժանք
|
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Բերդ քաղաքում անցկացվել է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման, տարհանման աշխատանքների իրականացում» թեմայով ուսումնական վարժանք: Վարժանքին մասնակցել են Բերդ համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականները, օգնականները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, ոլորտային պատասխանատուները, այլ աշխատակիցներ, ՀՀ ՆԳՆ ՓԾ Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմը, այլք: ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Ուլիխանյանը և ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վիկտոր Աբազյանը հանգամանորեն ներկայացրել ...
Մանրամասն |
|
16.09.24
Ուշադրություն. գործարկվելու է էլեկտրաշչակ. խնդրում ենք չանհանգստանալ
|
Տեղեկացնում ենք, որ վաղը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, Բերդ քաղաքում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման, տարհանման աշխատանքների իրականացում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են քաղաքում տեղադրված էլեկտրական շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
16.09.24
Ընթացիկ աշխատանքներ՝ համայնքի բնակավայրերում
|
Համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների բարեկարգման և այլ ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես. Պառավաքարում ընթացքի մեջ են ներբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները: Վերին Կարմիրաղբյուրում իրականացվել են ներբնակավայրային ճանապարհների եզրերի, ընդհանուր տարածքների մաքրման, բարեկարգման, ինչպես նաև հանդամիջյան ճանապարհի(Մաֆլար) հարթեցման աշխատանքներ: Մովսեսում իրականացվել են ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման՝ հարթեցման և խճապատման աշխատանքներ: «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են և պարբերաբար իրականացվում են համայնքի բոլոր բնակավայրերում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |