Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 սեպտեմբերի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՇԱՀՊԱՐՈՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ,ԺԵՆԻԿ ԵՂԻՇԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ, ՍԱՍՈՒՆ ՇԱՀՊԱՐՈՆԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ, ԱՆՆԱ ԱԼԲԵՐՏԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով 21.08.2024թ. կազմված չափագրման արդյունքները,     որոշում եմ՝

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Վարագավան, 5 փողոց, 13 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ 268.47 ընդհանուր մակերեսով,  և օրինական հատկացված 11-060-0037-0015 ծածկագրով, 0.04 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Շահպարոն Արշալույսի Մանուչարյանի՝ ծնվ. 11.01.1944թ.,Ժենիկ Եղիշի Մանուչարյանի՝ ծնվ.29.01.1948թ., Սասուն Շահպարոնի Մանուչարյանի՝ ծնվ. 26.09.1973թ.,Աննա Ալբերտի Մանուչարյանի՝ ծնվ. 23.03.1975թ.,  սեփականությունը:

Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,

3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անդրանիկ Շավարշի Բադալյանի կողմից:

5.Առկա են 23.62 ք.մ մակերեսով  ինքնակամ շինություններ՝ ծածկ, թղչնանոց և զուգարան, որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո: 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Բադալյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner