Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող ք.Բերդ, Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի N21 սենյակը՝12.66ք.մ մակերեսով, N22 սենյակը՝12.05 ք.մ մակերեսով,N 23 սենյակը՝5.34 ք.մ մակերեսով, և N 24 սենյակը՝17.1 ք.մ մակերեսով, 47.15 ք.մ ընդհանուր մակերեսով, վարձակալությամբ, առանց մրցույթի,ամսական 47150/քառասունյոթ հազար հարյուր հիսուն/ՀՀ դրամ հաշվարկով, տարեկան 565800/հինգ հարյուր վաթսունհինգ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով, 10 տարի ժամկետով, տրամադրել <<Բերդի հաշվապահական հաշվառման գրասենյակ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)՝ հաշվապահական գործունեություն իրականացնելու համար:
2.Օրենքով սահմանված կարգով կնքել պայմանագրում փոփոխություն կատարելու համաձայնագիր:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |