Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 հուլիսի 2022 թվականի N 626-Ա

«ՀԱՄԵՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման և հիմք ընդունելով <<Համեստ Թումանյան>> անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 20-ի N 850/Դ/22), որոշում եմ՝

1.<<Համեստ Թումանյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2022 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Հ.Նահապետի փողոցի թիվ 14/1 հասցեում գտնվող 25.2 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 219 կցվում է):

2.<<Համեստ Թումանյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 12000 (տասներկու հազար) դրամ: 

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Համեստ Թումանյան>>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                ՍԱՄՎԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆ

20 __ թ. ______________                                                                    
ք.Բերդ