Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 106-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 106-Ա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ, ՀՈՂԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ դիմել են Բերդի համայնքապետարան, որ վճարել են իրենց կամ իրենց հարազատների անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքերի, հողի և գույքի վարձավճարների հարկերի գծով առաջացած պարտքերը և խնդրել զեղչել առաջացած տույժերը:

Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ մասի 1-ին կետով, 5-րդ, 8-րդ մասերի պահանջներով և <<Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին>> 28.04.2012թ. ՀՀ օրենքով,

 

Բերդ համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան դիմած բնակիչների անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքերի, հողի և գույքի վարձավճարների հարկերի գծով տրամադրել արտոնություններ` համաձայն հավելված 1-ի: 

2.Մարել հավելված 1-ի N 1743 վարձավճարի գծով կուտակված 600 000/վեց հարյուր հազար/ՀՀ դրամի չափով պարտավորությունները և լուծարել ԱՁ Արմեն Պետրոսյանի հետ կնքված տարածքի վարձակալության թիվ 1743 պայմանագիրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -7

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՃՈՒՂՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԿԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ՆԻԳՈՅԱՆ ԱՐԱՄ


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(19.03 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner