Օգոստոսի 7-ին`ժամը 18:30-ին, Բերդի մշակույթի տանը համերգային շքեղ ծրագրով հանդես կգան Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները:
Կենդանի կատարմամբ կհնչեն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի և կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի սիրված ստեղծագործությունները:
Համերգի սկզբում իր անհատական ցուցահանդեսով հանդես կգա թատրոնի նկարիչ Նարեկ Տերյանը: