2021 թվականի սեպտեմբերի 19-ին Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում կայանալու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար:
Մեկնարկը` Շորժա համայնքից՝ ժամը 13:00-ից:
Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից մեկ ժամ առաջ` անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:
Մրցաշարին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն մրցաշարին մասնակցելու համար:
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ և միջազգային առաջնություններին:
Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով և սաղավարտներով: Բացառվում է սպորտային-մրցակցական, էլեկտրական կամ մոտորային հեծանիվներով մասնակցությունը:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`
1. առաջին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ,
2. երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։
Մրցավազքը նախատեսված է իրականացնել մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի (40կմ):
Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ:
Փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2021 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ (էլ. հասցե՝ s.prazyan@gmail.com)։
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77:
Մասնագիտական հարցերի դեպքում` (077) 85-81-08 հեռախոսահամարով` երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00։