Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ. Բեկի 5 հասցեում 2022թ. Մայիսի 6-ին ժամը 11.00-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վաճառք աճուրդով:
Վաճառվում է Բերդ համայնք, ք.Բերդ, գյուղ Այգեպար 1 փողոց, 1 փակուղի, 2/1 հողամաս հասցեում գտնվող 0,00277 հա մակերեսով, 11-011-0007-0050 ծածկագրով համայնքային սեփականության բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը ՝ 30 000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 15 000 դրամ, աճուրդի քայլի չափը՝ 1500դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան: Հայտերը ընդունվում են 2022թ Մայիսի 2 -ը ներառյալ: Հայտերի ընդունումը դադարեցվում է 2022 թ. Մայիսի 3-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ.0267-2-10-81
Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Սամվել Հովսեփյան