Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ. Բեկի 5 հասցեում, 2022թ. մայիսի 26-ին՝ ժամը 11.00-ին, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության մրցույթ 25 տարով:
Վարձակալությամբ տրամադրվում է Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Այգեձոր գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-010-0374-0022 ծածկագրով, 0,88064 հա մակերեսով, 3-րդ գնահատման խմբի ջրովի վարելահող։
Մեկնարկային գինը ՝ 20000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 1 000 դրամ, աճուրդի քայլի չափը՝ 1000դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան:
Հայտերը ընդունվում են 2022թ Մայիսի 23 -ը :
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ. 0267-2-10-81
Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Սամվել Հովսեփյան