11.09.25
Մաշտոցի 13 բազմաբնակարան շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքները շարունակվում են
|
Բերդ քաղաքի Մաշտոցի 13 բազմաբնակարան շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են համայնքապետարանի միջոցներով:
|
|
04.09.25
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի ուղերձը Փրկարարի օրվա կապակցությամբ
|
ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,սիրելի՛ փրկարարներ,Սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:Ձեր մարդասիրական առաքելությունը ոչ միայն ծառայողական պարտականություն է, այլ մարդկային արժանիքների բարձրագույն դրսևորում , բացառիկ նվիրում՝ մարդուն, հասարակությանը, հայրենիքին:Ձեր ամենօրյա անտրտունջ ծառայությունը մշտական պայքար է՝ հանուն մարդկային կյանքերի և անվտանգության:Խորին երախտագիտությունս եմ հայտնում ձեզ՝ մասնագիտական բարձր հմտությունների, խիզախության, արժանապատիվ ծառայության, պատրաստակամության և համայնքի հետ մշտական համագործակցության համար: Մաղթում եմ ուժ, վճռականություն և նոր ձեռքբերումներ՝ ձեր պատվաբեր ...
Մանրամասն |
|
03.09.25
Իրազեկում. Տավուշ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
|
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշ բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անցկացվելու է վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
03.09.25
Իրականացվում են աստիճանավանդակների կառուցման աշխատանքներ
|
Տավուշ և Վարագավան բնակավայրերում իրականացվում են թաղամասերն իրար կապող աստիճանավանդակների կառուցման, Արծվաբերդում՝ աստիճանավանդակի և հարակից տարածքի բազրիքների տեղադրման աշխատանքներ: Աշխատանքներին իրականացվում են համայնքապետարանի միջոցներով:
|
|
03.09.25
Ձեռք են բերվել նոր աղբամաններ
|
Համայնքապետարանի միջոցներով ձեռք են բերվել նոր աղբամաններ, որոնք ըստ անհրաժեշտության կտեղադրվեն տարբեր հատվածներում: Մաքուր պահենք մեր համայնքը և շրջակա միջավայրը: Աղբը թափենք միա՛յն աղբամաններում: Փոքր սովորությունները կարող են դառնալ մեծ փոփոխությունների պատճառ:
|
|
02.09.25
Կայնալու է հանրային լսում
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին, Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ -ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Նորաշեն բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունը։
|
|
02.09.25
Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիր
|
Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ. Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |