Այսօր: Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ
Հարգելի բնակիչներ, խնդրում ենք գնահատեք Բերդի համայնքապետարանի աշխատակիցների աշխատանքը



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.01.19 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.berdcity.am ԿԱՅՔ

Ուրախ եմ Ձեզ ողջունել Բերդի համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային կայք էջում: Շնորհակալություն մեր աշխատանքի նկատմամբ հետաքրքրության համար: Հուսով եմ` այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար տեղեկություններ, կայքն իր բովանդակությամբ և բազմաթիվ հնարավորություններով Ձեզ համար կդառնա տեղեկատվության լավագույն աղբյուր:


Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյան

29.10.18 Հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Արծվաբերդի թիմը
Հոկտեմբերի 25-ից 28-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Իջևանում անց են կացվել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը և ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:  Մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 9-12-րդ դասարանների շուրջ 100 դպրոցականներ՝ եզրափակիչ փուլում ուժերը չափելով 6 մրցաձևում` նռնակի նետում (ուսումնական), 8-կիլոգրամանոց ուսապարկով և պատգարակով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000 մ), հրաձգություն և ինքնաձիգի քանդում-հավաքում: 11 ... Մանրամասն
24.10.18 Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը իրականացրեց քաղաքացիների ընդունելություն համայնքապետարանում
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Բերդի համայնքապետարանում: Ընդունելությանը մասնակցել է ընդհանուր թվով 16 քաղաքացի Բերդ քաղաքից, համայնքի Արծվաբերդ, Թովուզ և Այգեպար բնակավայրերից: Մարզպետին դիմած քաղաքացիներից 14-ը դրամական աջակցություն են խնդրել, իսկ 2 հոգի դիմել են այլ հարցերով: Դրամական աջակցության համար դիմած քաղաքացիների խնդրանքը կբավարարվի 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ նպաստներ բյուջեից>> հոդվածով նախատեսված միջոցների հաշվին: Ընդունելության ընթացքում բարձրացված հարցերի ուսումնասիրության և լուծման նպատակով, մարզպետ Վահե Ղալումյանը հանձնարարականներ է տվել մարզպետարանի ... Մանրամասն
28.09.18 ՍՕՍ մանկական գյուղում ներկայացվել է ծրագրի 2-րդ փուլը
Այսօր Իջևանի ՍՕՍ մանկական գյուղում տեղի է ունեցել ,,ՍՕՍ մանկական գյուղեր,, հայկական բարեգործական հիմնադրամի /ՀԲՀ/ ,,Ընտանիքների ամրապնդման Տավուշ ծրագրի,, 2-րդ փուլի բացման արարողությունը, որին մասնակցել են մարզպետարանի պատասխանատուներ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների շահառու համայնքների ղեկավարները, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա են եղել նաև ,,ՍՕՍ մանկական գյուղեր,, միջազգային բարեգործական հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը և նրա վրաստանյան գործընկերը: Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի ,,ՍՕՍ մանկական գյուղեր,, ՀԲՀ-ի ազգային տնօրենի պաշտոնակատար Սպարտակ Սարգսյանը: ,,Ընտանիքների ամրապնդման Տավուշ ծրագիրը,, մանրամասն ներկայացրել է ծրագրի համակարգող Թաթուլ Թամրազյանը: ... Մանրամասն
27.09.18 «Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծառայություններ» խորագիրը կրող միջազգային համաժողով Երևանում
Երևանում այսօր կայացել է «Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծառայություններ» խորագիրը կրող միջազգային համաժողով, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տնօրեն Օլիվյե Բյուրկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, բարձրաստիճան պատվիրակություններ Վրաստանից, Ուկրաինայից և Սեր¬բիայից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ ... Մանրամասն
24.09.18 Բերդի հիմնանորոգված թիվ 4 դպրոցի բացման արարողություն
  Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ բարեգործական ծրագրերը շարունակվում են Բերդի տարածաշրջանում: Կազմակերպության կրթական բաղադրիչի շրջանակներում այսօր տեղի է ունեցել Մարդիգյան ընտանիքի բարերարությամբ հիմնանորոգված Բերդի թիվ 4 հիմնական դպրոցի բացման արարողություն, որին ներկա են եղել նաև տեր և տիկին Մարդիգյանները: Միջոցառմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, շինարարական աշխատանքներն իրականացրած կազմակերպության ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին՝ դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանը շնորհակալություն է հայտնել Մարդիգյան ընտանիքին դպրոցը ամբողջովին հիմնանորոգելու և մասնակի գույքով ապահովելու համար, նշել, որ արդեն ավելի քան հինգ տարի է ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Բերդ, Լևոն Բեկի 5

(0267)2-37-79

berd.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner