Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, քաղաք Բերդ Մաշտոցի փողոցի, 21/1 հասցեում գտնվող 30,4 /երեսուն ամբողջ չորս տասնորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 27,89 /քսանյոթ ամբողջ ութսունինը հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտնակը, 33440 /երեսուներեք հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 15,2 /տասնհինգ ամբողջ երկու տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 12312 /տասներկու հազար երեք հարյուր տասերկու/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Սուսաննա Վոլոդյայի Վանեսյանին :
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |