Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ենթակայության համայնքային հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> 2020 թվականի դեկտեմբերի 01-ի թիվ 58-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N 1-ից 22 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածների:
2) որոշմամբ հաստատված N 1-ից 22 հավելվածներում <<92617>> թվերը փոխարինել <<93289>> թվերով:
3) որոշմամբ հաստատված N 5-ից 7 հավելվածներում <<110000>> թվերը փոխարինել <<115000>> թվերով:
4) որոշմամբ հաստատված N 8-ից 18 հավելվածներում <<105000>> թվերը փոխարինել <<110000>> թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |