Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի կարիքների համար տեխնիկայի ձեռքբերման>> ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը:
2.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար Բերդ համայնքի 2021թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ նախատեսված են՝ ծրագիրը իրականցնելու, և համայնքային ներդրում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: