Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Ներքին Կարմիր Աղբյուր, 5 փողոց, 2 փակուղի, 5/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0.0328 հա մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ: