Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1կետերով, 83-րդ հոդվածի 2-րդ մասովև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2024 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 221-Ա որոշման մեջ և հավելվածներում 1 – ում,2 – ում և 6-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
Համաձայն 22 մարտի 2024 թվականի Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի և Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի միջև կնքված թիվ Բ-ԴՄ-2024 պայմանագրի՝ Մարզպետի աշխատակազմը դրամաշնորհի ձևով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.07.2021թ. թիվ 1169-Ն, 29.09.2022թ. թիվ 1485-Ն,19.10.2023թ. թիվ 1808-Ն և 28.12.2023թ. թիվ 2323-Ն որոշումները, 7061,4 հազար (Յոթ միլիոն վաթսունմեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ ֆինանսական միջոց է տրամադրում Համայնքին՝ սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման նպատակով: Հետևաբար, վերոհիշյալ գումարը ավելացնել բյուջեի եկամտային մասի Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ հոդվածում (տող 1393), իսկ ծախսային մասում՝ Նախադպրոցական կրթություն հոդվածում (Հավելված 2, տող 2911, 09.01.01., Հավելված 6, 09.01.01., հոդված 4637):
1) որոշման 1-ին մասի 1-ին կետում «1657904.3» թվերը փոխարինել «1668234.6» թվերով.
2) որոշման 1-ին մասի 2-րդ կետում «1839805.0» թվերը փոխարինել «1850134.7» թվերով: