Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, Մոսեսգեղ գյուղ 2 փողոց, թիվ 36 հասցեում գտնվող 30.54 /երեսուն ամբողջ հիսունչորս հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 21.27 /քսանմեկ ամբողջ քսանյոթ հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով առևտրի սրահը, 96201 /իննսունվեց հազար երկու հարյուր մեկ/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 125 /մեկ հարյուր քսանհինգ/ ք.մ մակերեսով հողամասը՝ 12000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Ռոբերտ Կամոյի Այվազյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: