Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Պառավաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 11-054-0288-0122 ծածկագրով, 1,4 հա մակերեսով և 11-054-0288-0122 ծածկագրով, 0,38745հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասերը:
2.Սահմանել 1,4 հա մակերեսով արոտավայր հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ, 0,38745 հա մակերեսով արոտավայր հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ, ընդհանուր՝ 45000/քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ :