18.03.24
Բուսաբուծության աջակցության ծրագիր
|
Բուսաբուծության աջակցության ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024թ.-ին և ընդգրկելու է ՀՀ ամբողջ տարածքը։ Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների ...
Մանրամասն |
|
12.03.24
Աշխատանքային խորհդակցություն. քննարկվել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր
|
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցություն է կայացել: Հանդիպմանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լեռնիկ Բաբայանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարտին Ապրեսյանը, «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արտակ Մխիթարյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, ոլորտային պատասխանատուները: Քննարկվել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ավարտված և ընթացիկ այլ աշխատանքների ևս։
|
|
08.03.24
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
|
Թանկագի՛ն կանայք, մայրեր և քույրեր,Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ գարնանային ամենագեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Որպես մայր, ընտանիքի հենասյուն՝ անուրանալի է ձեր դերն ազգային արժեքների, ավանդույթների պահպանման ու փոխանցման, հայրենասեր սերունդ դաստիարակելու, պետության ապագան կերտելու գործում: Գնահատանքի է արժանի նաև ձեր ոգեշնչող ներկայությունը պետական, հասարակական կառույցներում։ Կանայք աներևակայելի ներուժ ունեն։ Վստահ եմ` մեր ջանքերը մեկտեղելով` կարող ենք արձանագրել տպավորիչ ձեռքբերումներ բոլոր ասպարեզներում։ Սիրելի' հայուհիներ, Մեկ անգամ ևս շնորհավորելով Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ երախտագիտության խոսքերս եմ հղում ձեզ՝ անմնացորդ ...
Մանրամասն |
|
08.03.24
Կանանց միջազգային օրը՝ Բերդ համայնքում
|
Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի և համայնքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ են հանձնվել համայնքի գեղեցկուհիներին։ Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կայացել է տոնական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Ելույթ են ունեցել Բերդի համայնքային մշակույթի տան անհատ կատարողները և պարային խմբերը: ------ Թանկագի՜ն կանայք, մայրեր և քույրեր, ի սրտե շնորհավորում ենք գարնանաշունչ այս տոնի կապակցությամբ։ Միշտ Ժպտացեք, ու թո'ղ աշխարհը «վարակվի» ձեր ապրեցնող ժպիտով։
|
|
06.03.24
Ուշադրություն
|
Հարգելի՛ կանայք և աղջիկներ, Սիրով տեղեկացնում ենք, որ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին, Բերդ համայնքը սպասարկող հասարակական տրանսպորտով կարող եք երթևեկել` առանց ուղեվարձ վճարելու:
Հարգանքով` Բերդի համայնքապետարան
|
|
04.03.24
Ցավակցական խոսք՝ մեր սիրելի գործընկերոջ՝ Ռոլանդ Մարգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ
|
Խորը կսկիծով տեղեկացանք Արցախյան ազատամարտի մասնակից, Պառավաքար գյուղի երկարամյա գյուղապետ, վարչական ղեկավար, մեր սիրելի գործընկեր Ռոլանդ Մարգարյանի անժամանակ մահվան մասին։ Ցավն անփարատելի է: Չափազանց դժվար է սփոփանքի խոսքեր գտնել արժանապատիվ, բարեխիղճ, առաքինի, ազնիվ, իր աշխատանքին անսահման նվիրված, հարազատ գյուղի ու յուրաքանչյուրի հոգսերով ապրող գործընկերոջ կորստի դեպքում: Մեծ է նրա ավանդը սահմանների պաշտպանության, հայրենի գյուղի շարունակական զարգացման ու առաջընթացի ապահովման գործում: 1990-ական թթ. ծավալված մարտական գործողությունների ժամանակ Ռոլանդ Մարգարյանը կամավորագրվել է հայրենի գյուղի ինքնապաշտպանության մարտերին: 1992 թ.-ի օգոստոսից նշանակվել է Տավուշի զինկոմիսարիատին ...
Մանրամասն |
|
01.03.24
Միջոցառումներ՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան
|
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում և այլ կազմակերպությունններում իրականացվել են վարժանքներ, սեմինար պարապմունքներ և դասախոսություններ: ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական ծառայողները Կոստյա Մարդանյանի անվան Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում անցկացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը՝ օդային տագնապ ազդանշանի դեպքում» թեմայով: Նույն թեմայով դասախոսություն է կազմակերպվել նաև Բերդի թիվ 1 հիմնական դպրոցում: Միջոցառումների նպատակն էր կատարելագործել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |