Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշուման 22.1 կետով, հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ 9-րդ փողոց 4-րդ փակուղի 1 բնակելի տուն հասցեում գտնվող Սլավիկ Իվանի Դումանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա Սլավիկ Իվանի Դումանյանի կողմից իրականացված 36,8քմ՝ ներքին և 49,9քմ արտաքին մակերեսով չափերով ինքնակամ շինությունը, կառուցված մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, ճանաչել օրինական՝ ավտոտնակ:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: