Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ <<ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ>> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքանակառավարման մասին>> օրենքի 16 հոդվածի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ մասով և 2-րդ կետով, հաշվի առնելով, որ շենք շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>>  60-րդ հոդվածով նախատեսված հողերի կազմում ընդգրկված հողամասերի վրա, չեն գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օգտագործման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն հակասում քաղաքաշինական և հողաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Բերդի քաղաքապետարանի կողմից կազմված 25.09.2000թ. աճուրդային հանձնաժողովի ակտը և 25.09.2000թ. աճուրդային հանձնաժողավի արձանագրությունը և Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը 

   համայնքի ավագանին որոշում է.

     1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հայկ Նահապետի 5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գրասենյակը՝ 225.39 քմ մակերեսով, և նրա պահպանման և սպասարկման համար հատկացված 11-002-0124-0024 ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.02737 հա մակերեսով հողամասը՝ 1 141 697 (մեկ միլիոն մեկ հարյուր քառաունմեկ հազար վեց հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, ուղղակի վաճառքով օտարել <<Հայ Յեղափոխական դաշնակցություն>> կուսակցությանը, որից աճուրդի արդյունքում առաջացած շենք շինության արժեքը 920 000(ինը հարյուր քսան հազար) ՀՀ դրամ՝ ընդ որում  880 000(ութ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամը վճարվել է 27.09.2000թ. , 40 000(քառասուն հազար) ՀՀ դրամը՝ 25.09.2000թ., իսկ 221 697(երկու հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամը հողի կադաստրային արժեքի վճարն է:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner