Բերդ համայնքի Բերդ քաղաքի բնակիչ Արմեն Սևանի Թումանյանը, Արծվաբերդ գյուղի բնակիչ Նաիրի Գագիկի Մխիթարյանը, Նորաշեն գյուղի բնակիչ Հայկ Հրայրի Եսայանը դիմել են համայնքապետարան՝ գույքահարկի տվյալների բազայում իրենց անվամբ գրանցված փոխադրամիջոցի գույքահարկի գծով առաջացած տույժերը զեղչելու խնդրանքով: Արմեն Թումանյանը վճարել է գույքահարկի գծով առաջացած պարտքը 25500 ՀՀ դրամի չափով: Նաիրի Մխիթարյանը վճարել է գույքահարկի գծով առաջացած պարտքը 279688 ՀՀ դրամի չափով: Հայկ Եսայանը վճարել է գույքահարկի գծով առաջացած պարտքը 106500 ՀՀ դրամի չափով:
Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով Համայնքի ավագանին որոշում է՝
1.Արմեն Թումանյանի անվամբ գրացված UAZ 469B մակնիշի 32LS297 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով կատարել զեղչ, առաջացած տույժի 7331 ՀՀ դրամի չափով:
2.Նաիրի Մխիթարյանի անվամբ գրացված MERCEDES-BENZ S420 մակնիշի 35AX950 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով կատարել զեղչ, առաջացած տույժի 43598 ՀՀ դրամի չափով:
3.Հայկ Եսայանի անվամբ գրացված MERCEDES-BENZ C240 մակնիշի 70QQ101 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով կատարել զեղչ, առաջացած տույժի 11682 ՀՀ դրամի չափով: |