Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար գյուղի վարչական տարածքի համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը 266.5 ք.մ. մակերեսով, ծածկագիրը 11-031-016-005 և հողամասը 1959ք.մ մակերեսով, 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար գյուղի հիմնական դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դպրոցի գործունեությունն իրականացնելու համար: |