Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 70
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
<<ՏԱՎՈՒՇԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված լեռնահատկացման ԱԿՏ N Լ-619 

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Բերդ համայնքի Չինարի գյուղի վարչական տարածքում գտնվող 11-051-0214-0005 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը՝ 2.24094 հա ընդհանուր մակերեսով, վարձակալությամբ, առանց մրցույթի, ամսական 13825/տասներեք հազար ութ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ հաշվարկով, տարեկան 165900 /մեկ հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով, 45/քառասունհինգ/ տարի ժամկետով մինչև 23 մայիսի 2065թ., տրամադրել <<Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ ընդերքի օգտագործման նպատակով, կնքել վարձակալության պայմանագիր:

2.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 03 հուլիսի 2020 թվականի N 48-Ա որոշումը:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner