Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Չինչին, 2 փողոց, 2 փակուղի, 5/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 11-052-0001-0016 ծածկագրով, 0.1371 հա մակերեսով հողամասը 411300 /չորս հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ մեկնարկային գնով և Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Չինչին, 2 փողոց, 2 փակուղի, 5/2 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 11-052-0001-0015 ծածկագրով 0,0927 հա մակերեսով հողամասը՝ 278100 /երկու հարյուր յոթանասունութ հազար հարյուր/ ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 689400 /վեց հարյուր ութսունինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: