Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 72
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 2017 թվականի հունիսի 9-ի ՀՀ օրենքի 1-ին հոդվածով և 18.53 հավելվածով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն նախկին <<Բերդի ջրամատակարարման և բարեկարգման>> ՓԲԸ-ի  անվամբ գրանցված GAZ 53-14 մակնիշի, 256LS59 պետհամարանիշով ջրցանը և ZIL PM-130 մակնիշի, 254LS59 պետհամարանիշով աղբատարը անվանափոխել Բերդ համայնքի անվամբ, իսկ տրանսպորտային միջոցների գույքային արժեքը թողնել անփոփոխ:

2.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականության հանդիսացող GAZ 53-14 մակնիշի ջրցանը և ZIL PM-130 մակնիշի աղբատարը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրել <<Բերդի կոմունալ ծառայություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, համայնքում կոմունալ սպասարկում իրականացնելու նպատակով:

3.Տալ համաձայնություն նախկին Մովսեսի գյուղապետարանի անվամբ գրանցված GAZ 53-12(G60TA-3.7-01) մակնիշի, 187LL70 պետհամարանիշով հրշեջ ցիստեռնը անվանափոխել Բերդ համայնքի անվամբ, իսկ տրանսպորտային միջոցի գույքային արժեքը թողնել անփոփոխ:

4.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականության հանդիսացող GAZ 53-12(G60TA-3.7-01) մակնիշի, 187LL70 պետհամարանիշով հրշեջ ցիստեռնը,անհատույց օգտագործման իրավունքով, առանց մրցույթի, 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, և սահմանել, որ գույքի շահագործումն իրականացվելու է բացառապես Մովսես բնակավայրի վարչական տարածքում:

5.Կատարել տրանսպորտային միջոցների անվանափոխում հաշվառում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային  ոստկանության» բաժանմունքում:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner