Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 61, 67 հոդվածներով և Կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին ,, թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով համայնքի ավագանու 21.12.2018թ. թիվ 90-Ա որոշումը, ինչպես նաև 29.01.2019թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները
որոշում եմ`
1.Հաստատել՝ 11.02.2019թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզի, Բերդ համայնքի,քաղաք Բերդ,գյուղ Վ.Կ.Աղբյուր, 1 փողոց 26/1 հողամաս հասցեում գտնվող 0.06 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասը, ծածկագիր 11-11-061-0051-0046, 128700 (մեկ հարյուր քսանութ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ արժեքով օտարելու մասին:
2.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից Բերդ համայնքի, Վ.Կ. Աղբյուր գյուղի բնակիչ Քանաքարա Վազգենի Մուսինյանին օտարել 0.06 հա մակերեսով այլ հողեր գործառնական նշանակության հողամասը, ծածկագիրը 11-061-0051-0046, 128700 (մեկ հարյուր քսանութ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ արժեքով:
3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: