Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետով Համայնքի ավագանին որոշում է`
Բերդ համայնքի 2017թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 14000.0 հազար դրամի չափով, և հաստատել.
ա) եկամուտների մասով 270368.8հազար դրամ, բ) ծախսերի մասով 278649.1հազար դրամ, գ) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ 8280.3հազար դրամ:
2.2017թվականի բյուջեի եկամտային մասում՝ <<Հողի և գույքի օտարումից մուտքեր>>տողը ավելացնել 14000.0 հազար դրամով, համաձայն N1 հավելվածի: 3.2017թվականի բյուջեի ծախսային մասում. ա)<<Համայնքի փողոցների կապիտալ վերանորոգում>>տողը ավելացնել 5000.0 հազար դրամով, բ)<<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություն>> տողը ավելացնել 9000.0 հազար դրամով, բազմաբնակարան շենքերի դռների և պատուհանների կապիտալ վերանորոգման համար, գ)<<Գյուղատնտեսություն>> տողի /4262/ հոդվածի 3-րդ եռամսյակում նախատեսված գումարից 275.0 հազար դրամ ուղղել <<Սպորտային միջոցառումների կազմակերպում>> /08.01.01.51/ ծախսերի կատարման նախահաշվի /4111/ հոդվածի 3-րդ եռամսյակ, դ)<<Բարեկարգում, կոմունալ ծառայություն>> տողը ավելացնել 745.0 հազար դրամով՝ <<Համայնքի փողոցների լուսավորում >> տողից /4251/ հոդվածի 3-րդ եռամսյակում նախատեսված գումարից 600.0 հազար դրամ, իսկ <<Գյուղատնտեսություն>> տողից /4262/ հոդվածի 3-րդ եռամսյակում նախատեսված գումարից 145.0 հազար դրամ, համաձայն N2 հավելվածի: |